Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ կոռուպցիա». վարչապետ

11:35, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
«Առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ կոռուպցիա». վարչապետ

«Հայաստանում ՀԿ-ները և ԶԼՄ-ները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից: Օրինակ, էսօր ՀՀ-ում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող, նույնիսկ կասեի՝ կոռուպցիոներների հեռուստատեսություններ: Առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ կոռուպցիա»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հեռուստատեսություն կա ՀՀ-ում, որտեղ պարտադիր քրեական որևէ գործով անցնող մեղադրյալ շատ ոգևորված հարցազրույց է տալիս ու բացատրում հանրությանը, թե որտե՞ղ են ձմեռում խեցգետինները»,- կատակեց Փաշինյանը: Վերջինը հավելեց, որ իրավիճակից դժգոհ չէ. «Լրատվական պատերազմը, որ մեր կառավարության դեմ տարվում է, օգնում է, որ անընդհատ բարձրացնենք մեր աշխատանքի որակը»:

Կառավարության նիստ
14584 | 0
Facebook