Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Միայն խոսելով հո չի՞». Հրանտ Խաչատրյան

10:45, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
«Միայն խոսելով հո չի՞». Հրանտ Խաչատրյան

ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԽՈՍՈՒՄ ԵՆՔ, ԽՈՍՈՒՄ - ո՞վ է ճիշտ, ով սխալ, ծրագիր, բյուջե, ՀՆԱ, տենդեր, ղեկավար, վարչապետ, նախագահ, նախարար, ԱԺ, ՍԴ, ԱԱԾ, ՀՔԾ, ՊԵԿ, ԿԲ, ԿԳԲ, հին, նոր, սև, սպիտակ, Ամերիկա, Ռուսաստան, Պուտին, Սորոս, իրավունք, լգբտ, գործարար, բարեգործ, միլիոն, միլիարդ, դրամ, դոլար, եվրո …
     ՄԻԱՅՆ ԽՈՍԵԼՈՎ ՀՈ ՉԻ՞․
     Մի հատ մտեք ու նայեք երեխաների աչքերի լրջությանն ու փայլին, երբ իրենց գործերն են ցուցադրում։ Մի հատ էդ երեխաների գործերին անվճար լայք արեք, որ իմանան դուք էլ գոյություն ունեք։
     Բա դրանից այն կողմ էլ աշխարհ կա՞։ Ի՞նչ եք ուզում այս երեխաներից։
     Մի հատ նայեք ու մի պահ ձեզ մարդ զգացեք, անկախ դրա ի վերուստ ձեզ հասած կարողության մասնաբաժնից։
     Հայաստանն էլ էշի երկիր չէ, մատներդ դրե՛ք ցանկացած հղման վրա ու ուղղակի թերթե՛ք։ Թերթեք ու նայեք, նայե՛ք ու հիշե՛ք ձեր մանկությունը։
     Ու սա դեռ բոլորը չէ…»:

| | |
2151 | 0
Facebook