Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վանեցյանին մերժել է ռուսահայ օլիգարխիան. «Ժամանակ»

09:30, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
Վանեցյանին մերժել է ռուսահայ օլիգարխիան. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը ամանորյա տոներից հետո գտնվում է արտերկրում:

Մեր տեղեկություններով՝ ռուսահայ օլիգարխիայի ներկայացուցիչները այնքան էլ հակված չեն ֆինանսավորել Վանեցյանի քաղաքական ծրագրերի իրականացումը՝ համարելով, որ նա ինքն էլ պակաս ֆինանսական ռեսուրսների չի տիրապետում, և բացի դրանից՝ վախենում են, որ դրանով կարող են փչացնել իրենց հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ:

Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ հույսեր են կապել ռուսահայ օլիգարխիայի աջակցության հետ, հետագայում համոզվել են, որ դա ձախողման տանող ամենակարճ և ամենահուսալի ճանապարհն է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
4577 | 1
Facebook