Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Նպատակ ունեին փակել «Հայաստան» համահայկական հիմնադրամը, բայց սփյուռքը ճնշեց». Արա Վարդանյան

00:20, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
«Նպատակ ունեին փակել «Հայաստան» համահայկական հիմնադրամը, բայց սփյուռքը ճնշեց». Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը Armnews հեռուստաընկերության եթերում ասել է, որ ինքը համոզված է, որ իշխանությունը խնդիր էր դրել իր առջև՝ փակել հիմնադրամը. «Իմ ձերբակալման հաջորդ օրը սփյուռքի այդ ժամանակվա նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ որոշել են փակել հիմնադրամը, որից հետո նմանատիպ հայտարարություն արեց նաև Աննա Հակոբյանը»,- ասել է Վարդանյանը:

Նրա խոսքով՝ կառույցը պետք էր վարկաբեկել և փակել, որ մեկ այլ կառույց իր վրա վերցնի այդ բոլոր ֆինանսական միջոցները. «Տվյալ դեպքում, ես կարծում եմ, վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամի մասին էր խոսքը, բայց չէր բացառվում, որ այլ կառույցի մասին լիներ: Իրենց պլանները ես չեմ կարող ամբողջությամբ իմանալ»,- ասել է նա:

Վարդանյանի խոսքով՝ այդ ամենը տեղի չունեցավ, քանի որ սփյուռքից մեծ ճնշում եղավ վարչապետի վրա, որ «չի կարելի այս կառույցը փակել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Նպատակ ունեին փակել «Հայաստան» համահայկական հիմնադրամը, բայց սփյուռքը ճնշեց». Արա Վարդանյան
| | |
1880 | 2
Facebook