Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.

Հարցազրույցներ

«Մինասյանն աներոջ միջոցով կանխել է հեղաշրջումը, որովհետև ինքը չի եղել ռուսների թեկնածուն». Պետրոս Մակեյան

00:50, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
«Մինասյանն աներոջ միջոցով կանխել է հեղաշրջումը, որովհետև ինքը չի եղել ռուսների թեկնածուն». Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Factor TV-ի եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի հոդվածին, թե ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հեղաշրջման փորձ է արել Արա Սաղաթելյանի ու Միքայել Մինասյանի դրդմամբ: Նա ասել է, թե հեղաշրջման փորձը բացահայտվեց, որովհետև Սերժ Սարգսյանի ու Միքայել Մինասյանի ծրագրերի մեջ չէր մտնում, որ վարչապետ դառնար Արթուր Վանեցյանը, մինչդեռ ինքն էր այդ ժամանակ վարչապետի՝ ռուսների թեկնածուն. «Եթե Միքայել Մինասյանը լիներ վարչապետի թեկնածուն, պարզ է, որ չէր բացահայտվելու: Ցանկացած իշխանափոխություն պետք է ինչ-որ ձևով համաձայնեցվի դրսի հետ: Տվյալ պարագայում ռուսներն են դուրսը։ Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը ռուսների հետ ունեն պրոբլեմ։ Վստահ եմ, որ մեծ փողերով Սերժը կհաղթահարի այդ խնդիրը, և հերթական հեղաշրջման փորձը սպասելի է»,-ասել է Մակեյանը:

Չբացահայտելով իր աղբյուրը՝ Պետրոս Մակեյանը եթերի ընթացքում մանրամասնել է, որ Միքայել Մինասյանն աներոջ միջոցով կանխել է հեղաշրջումը, որովհետև ինքը չի եղել ՀՀ վարչապետի՝ ռուսների թեկնածուն. «Եթե վարչապետի թեկնածուն լիներ Միքայել Մինասյանը, այդ հեղաշրջումն ի կատար կածվեր։ Ոստիկանության ու ԱԱԾ-ի միջոցով կարող էին գնալ հեղաշրջման»,- ասել է Մակեյանը։

Ըստ նրա՝ հեղաշրջման փորձեր դեռ կլինեն, որովհետև ռուսները չեն վստահում այս իշխանություններին. «Համագործակցում են, բայց վստահության պակաս կա, ինչքան էլ հավատարմության երդում տան, ռուսների մոտ կա թերահավատություն։ Այդ պատճառով մենք հերթական հեղաշրջումներին պետք է սպասենք։ Վստահ եմ, որ եթե Փաշինյանի վարկանիշն իջնի շատ ցածր, հնարավոր է՝ ուժային մեթոդներով հեղաշրջում անեն, որին հինգերորդ շարասյունը՝ Քոչարյանը, միշտ պատրաստ է։ Իսկ քանի դեռ բարձր է Փաշինյանի վարկանիշը, կա ժողովրդի աջակցությունը, նրանք, բնականաբար, պետք է դիմեն պալատական հեղաշրջման տարբերակին»,- ընդգծել է Մակեյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Միքայել Մինասյանն աներոջ միջոցով կանխել է հեղաշրջումը, որովհետև ինքը չի եղել ռուսների թեկնածուն». Պետրոս Մակեյան
| | |
8115 | 1
Facebook