Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

3-րդ մակարդակի ծննդօգնության կազմակերպությունները կցվել են մարզային հիմնարկներին

22:15, չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ.
3-րդ մակարդակի ծննդօգնության կազմակերպությունները կցվել են մարզային հիմնարկներին

Մայրական և պերինատալ մահացության ու հիվանդացության ցուցանիշների իջեցման, մանկաբարձական բուժօգնության որակի բարձրացման, մազից կախված (կրիտիկական) և մայրական մահվան դեպքերի (case studies) քննարկումների, ինչպես նաև մանկաբարձական տարածված ախտաբանությունների ու բարդությունների վարման ուղեցույցների շարունակական ուսուցման նպատակով` մայրաքաղաքի 3-րդ մակարդակի ծննդօգնության 6 բժշկական կազմակերպությունները առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի No 3100 – Ա հրամանով կցվել են մարզային ծննդօգնության հիմնարկներին:

Արդեն իսկ կազմվել է գիտելիքների շարունակական բարձրացմանն ուղղված սեմինարների ու քննարկումների, արտագնա այցելությունների ու հանդիպումների ժամանակացույց: Միաժամանակ, առաջիկայում ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» համապատասխան ամբիոնը կազմակերպելու է մարզային այցեր` ուղղված բուժաշխատողների գիտելիքների, հմտությունների և ուսուցման գործընթացի կատարելագործմանը:

| | |
1311 | 0
Facebook