Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Սիրտս մղկտում է, երբ Փաշինյանին պատասխանում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարը». Արմեն Աշոտյան

21:45, չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ.
«Սիրտս մղկտում է, երբ Փաշինյանին պատասխանում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանին քաղաքական առումով տանել չեմ կարողանում, բայց երբ Նիկոլ Փաշինյանին պատասխանում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարը, իմ սիրտը մղկտում է։

Ես կարող եմ իմ երկրում ասել ու հիմնավորել, խալխը դա չպետք է անի։ Բայց որպեսզի խալխը դա չանի, ինքը պետք է այդ առիթը չտա։ Օրվա ստատուս գրելու խաթեր արժե՞ր ընկնել էդ ապուշ իրավիճակի մեջ։ Էդ 15 հազար լայքդ, որ հավաքել էիր, արժե՞ր էս շուխուռը։

Քեզ ծանր պահի, ինչից չես հասկանում՝ հարցրու, էդքան «դարմոյեդներ» ես հավաքել կողքդ, մի խելոքը չկա՞, որ ասի՝ ինչը դնես, ինչը՝ չդնես»:

| | |
4382 | 5
Facebook