Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլը դասեր քաղել չսովորեց». Բաբկեն Հարությունյան

00:35, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
«Նիկոլը դասեր քաղել չսովորեց». Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը, երբ նոր էր վարչապետ դարձել, գնաց մի գործարանի բացում արեց, որտեղ իբր հայկական արտադրության լվացքի մեքենաներ, սառնարաններ պետք է արտադրեին, հետո պարզվեց, որ Նիկոլը ներկա էր մի գործարանի բացմանը, որը հենց նույն օրն էլ փակվեց։ Հաջորդ «աննախադեպ» բացումը հայ-իրանական մեքենաների արտադրության գործարանի բացումն էր, որը նույնպես արժանացավ նախորդի դառը ճակատագրին։ Իհարկե, տվյալ ժամանակահատվածում «հեղափոխական» վարչապետին հաջողվեց կարճաժամկետ շոուներ անել, երկրում նոր արտադրություններ հիմնելու իմիտացիաներ անել և դիվիդենտներ հավաքել, բայց ինչպես գիտենք՝ ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ, իսկ ստի և կեղծիքի ավարտը՝ առավել կարճ է։ Սպասենք նոր գործարանների «բացմանը»: Նիկոլը դասեր քաղել չսովորեց»:

| | |
2489 | 0
Facebook