Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Տպավորություն ունեմ, որ իրեն համոզել են, թե քաղաքական իմաստով մրցունակ է». Լևոն Բարսեղյան

17:30, չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ.
«Տպավորություն ունեմ, որ իրեն համոզել են, թե քաղաքական իմաստով մրցունակ է». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորս էլ թերություններ ունենք։ Վանեցյանի մտածողությունը երկար տարիներ փակ համակարգում աշխատելով է ձևավորվել, հիերարխիկ, գաղտնալեցուն, հանրային կարծիքին անհաղորդ, կամ մատից ծծած ինչ-ինչ ուսումնասիրությունների վրա հենված թերի վերլուծություններով և կեղծ ընկալումներով, իր սահմանափակ շրջապատով, շրջապատի կարծիքով և այլն։ Հիմա տպավորություն ունեմ, որ իրեն լրջորեն համոզել են, որ քաղաքական իմաստով հայտունակ ու մրցունակ է մեր իրականության մեջ և մարդն էլ լուրջ է ընդունել։ Գումարեք ֆինանսական, մեդիա, ստվերային, ապարատային և ռևանշիստական աջակցությունները, կպատկերացնեք, թե ոնց կարող էին համոզած լինել, թե… քայլ արա, կողքդ ենք, թիկունքիդ ենք, սրանք ով են որ…

Հարցը Նիկոլի կամ մյուս իշխանավորների հետ համեմատելը չէ։ Եթե սերժաբարո ժամանակներն ու միջավայրը լինեին, դեռ կարելի կլիներ մտածել, որ հնարավոր է իր բանիմացության մակարդակից շատ ցածր մեկին զոռով-շառով քաշել հանել այդ դիրքերը, պաշտոնին, կարգին (Տարոն, Հրայր, Գալուստ, և էլի մի 400 օրինակ կարող եմ բերել)։ Բայց հիմա, երբ ազատվող, ազատագրվող հանրությունն անհամեմատ զորավոր է, քննող, զննող, մարտական ու տեղ-տեղ կատաղած, ուզում եմ հասկանալ, թե ինչպես կարող է Վանեցյանը հավակնել իշխանության, այն էլ հակահեղափոխական կամ գեբիստական ստվերներով, որ իրենից պոկ չեն գալիս։ Կամ իսկապես համարում է/են, թե ինքը հասունացել է քաղաքական պայքարի համար, ու կարող է ինչ-որ մի ժամանակ հետո հաղթել արդար պայքարում, կամ որոշել է/են, որ «շատ ձգվեց էս անթրաշների իշխանությունը, մեզ Ստալին է հարկավոր, սաղ դզի, տեղը գցի…»։ Առաջինին, իհարկե, դեմ չեմ․ մաքուր քաղաքական պայքար, մաքուր փողերով և մաքուր տեխնոլոգիաներով։ Երկրորդ սցենարի դեպքում, պիտի հուշեմ՝ քանի Սերժիկն ազատության մեջ է, հարցնել՝ երիկամները ո՞նց են, գիտե՞ր գլխին գալիքը։ Վանեցյանի և բացահայտ ու ծածուկ սատարողների հետաքրքրությունը մի կողմ։ Եթե որևէ մեկի կամ խմբի մտքով կանցնի ոտնձգել մեր անհատական կամ հավաքական ազատությունները, բռնանալ ազատ կամքին, պիտի իմանա, որ Հայաստանում ժողովրդաիշխանության արդեն բավարար իմունիտետ կուտակվել է, համոզված եմ, որ կկարողանանք պաշտպանել ժողովրդական կամքն ու ազատությունները ցանկացած անօրեն գրոհից։ Ով էլ լինի կազմակերպիչը կամ առաջնագծին»։

| | |
3947 | 0
Facebook