Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.

Իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննության հարցով արտահերթ նիստ է հրավիրվել

17:20, չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ.
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննության հարցով արտահերթ նիստ է հրավիրվել

Գլխավոր դատախազության նախաձեռնությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի կունենա նիստ, որտեղ կքննարկվի ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը:

Դատական արտահերթ նիստը կսկսվի ժամը 18:00-ին:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երեկ տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ:

| | |
1868 | 0
Facebook