Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.

Միջազգային

ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել Իրաքին հատկացվող ռազմական օգնությունը․ #TheWallStreetJournal

16:10, չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ.
ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել Իրաքին հատկացվող ռազմական օգնությունը․ #TheWallStreetJournal

ԱՄՆ նախագահի աշխատակազմը պատրաստվում է կրճատել Իրաքին հատկացվող 250 միլիոն դոլար ռազմական օգնությունը, եթե վերջինը պնդի ԱՄՆ զորքերի դուրսբերումը: Պենտագոնի և Սպիտակ տան պաշտոնյաների նամակներին հղում անելով՝ հայտնում է The Wall Street Journal-ը:

Նամակներում նշվում է, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել, բայց կառավարությունը հանձնարարել է փնտրել բոլոր տարբերակները, թե ինչպես կարելի է այս տարի Իրաքին տրամադրած ֆինանսական միջոցները հետ վերցնել և մերժել 2021 թվականի հայցը: Նշվում է, որ ֆինանսական աջակցության արգելափակումը չի լինի վերջնական՝ իրաքյան իշխանությունների քաղաքական կուրսի փոփոխության դեպքում աջակցությունը նախատեսվում է վերադարձնել:

| | |
2336 | 0
Facebook