Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Windows7-ի տեխնիկական սպասարկման դադարեցումը՝ սպառնալիք ռուսական բանկերին․ #Коммерсантъ

15:25, չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ.
#Windows7-ի տեխնիկական սպասարկման դադարեցումը՝ սպառնալիք ռուսական բանկերին․ #Коммерсантъ

Microsoft կորպորացիայի Windows 7 օպերացիոն համակարգի սպասարկման դադարեցման որոշումը կարող է լուրջ խնդիր դառնալ ռուսական բանկերի համար: Այս մասին հաղորդում է Коммерсантъ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանում Microsoft-ի տեխնոլոգիական կենտրոնի ճարտարապետ Իվան Բուդլինին: Նրա խոսքով՝ գործող համակարգերի կիրառումը (որոնք չեն թարմացվում) հանգեցնում է տվյալների կորստի զգալի ռիսկերի: Դե յուրե, ինչպես նշել է Բուդլինը, բանկերը պարտավոր են անցնել Windows 10 օպերացիոն համակարգին, քանի որ առանց տեխնիկական աջակցության աշխատանքը հակասում է տեղեկատվական անվտանգության պահանջներին: Մի շարք բանկեր հայտնել են, որ Microsoft-ի հետ կնքել են Windows 7-ի լրացուցիչ աջակցության վճարման մասին համաձայնագիր: Այնուամենայնիվ, ինչպես բացատրել է Microsoft-ի ներկայացուցիչը, այն այլընտրանք չէ օպերացիոն համակարգերի թարմացման համար, այլ պարզապես ժամանակավոր միջոց է:

5864 | 0
Facebook