Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.

Իրադարձություններ

Ավտովարորդների և ավտոներկրողների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

15:05, չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ.
Ավտովարորդների և ավտոներկրողների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

«Իրավունքի սահման» ՀԿ-ն և մի խումբ ավտոներկորղներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք բողոքում են ՃՈ բալային համակարգի դեմ, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 1-ից:

Հիշեցնենք՝ յուրաքանչյուր անձ, ով ունի վարորդական վկայական, կստանա 9 տուգանային միավոր (բալ): Մեկ տարվա ընթացքում այդ բալերը սպառելու դեպքում նրա տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի կեսը լրանալուն պես՝ անձը հնարավորություն կստանա հանձնել տեսական քննություն և վերականգնել իր վարելու իրավունքը: Քննությունը չհանձնելու դեպքում 6 ամիս անց՝ օրենքի ուժով, առանց որևէ քննություն հանձնելու, վերականգնվում է նրա վարելու իրավունքը և կրկին տրվում 9 բալ: Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու պարագայում անձը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվում է արդեն մեկ տարի ժամկետով:

«Փոփոխություն են անում, լավ են անում, բայց 9 բալը մի տարվա համար շատ քիչ է. մի ժամվա մեջ կարողա է 2 բալ հանես, էդպես ո՞նց կլինի: Առաջ ոնց էր՝ տուգանվում էիր, տանում՝ մուծում էիր»,- բողոքում էին ակցիայի մասնակից վարորդները:

Այստեղ բողոքի ակցիա են իրականացնում նաև ավտոներկրողները: Նրանք պահանջում են մեքենաներն անվճար կայանելու օրինական տարածքներ տրամադրել:

Մանրամասները՝ Factor TV-ի տեսանյութում:

| | |
2358 | 0
Facebook