Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վերնախավը պետք ա զրկվի խնջույքի լուսանկարները տարածելու իրավունքից». Հակոբ Բադալյան

04:30, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
«Վերնախավը պետք ա զրկվի խնջույքի լուսանկարները տարածելու իրավունքից». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռեստորաններում կամ սրճարաններում զուգարանների խնդիրը շոշափելով` վարչապետն անշուշտ շոշափում էր հանրային մշակույթի, մտածողության հարցեր՝ լավ, թե անհաջող ձևակերպումներով: Էդ շրջանակում գուցե ժամանակն ա շոշափել իշխող վերնախավի կուսակցական կամ իշխանական կորպորատիվների լուսանկարներն արգելելու հարցերը՝ դարձյալ մտածողության խնդրի շրջանակում: Բոլորն ունեն, իհարկե, խնջույքի իրավունք, բայց վերնախավը պետք ա զրկվի խնջույքի լուսանկարները տարածելու իրավունքից, որովհետև էդ լուսանկարներն իրենցից չեն ներկայացնում ոչ մի հանրային ու պետական արժեք, առավել ևս մի պարագայում, երբ երկրում կա տարրական հացի խնդիր ունեցող հանրային զգալի շերտ: Իսկ պետական պաշտոնյայի պարագայում պետք ա գերակայի հանրային և պետական կյանքի թելադրած օրակարգը, ոչ թե անձնական կամ խմբային»:

| | |
5715 | 2
Facebook