Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.

Իրադարձություններ

«Կ. Սարուխանյանի կողմից արված արտահայտություններն ընդունելի չէին». Լիլիթ Մակունց

15:00, չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ.
«Կ. Սարուխանյանի կողմից արված արտահայտություններն ընդունելի չէին». Լիլիթ Մակունց

«Այո, ես զրույց եմ ունեցել Սոֆյա Հովսեփյանի հետ և հայտնել եմ իմ դիրքորոշումն այն մասին, որ պարոն Սարուխանյանի կողմից արված արտահայտություններն ընդունելի չէին: Կ.Սարուխանյանն արդեն ներողություն խնդրել է: Մնացած հարցերը կուսակցության, խմբակցության ներքին կարգապահական հարցերն են, որոնք լուծում ստացել են կուսակցության ներսում». հունվարի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով օրերս հնչեղություն ստացած Սոֆյա Հովսեփյան-Կարեն Սարուխանյան բանավեճին, որի ժամանակ Կ.Սարուխանյանը Ս.Հովսեփյանին ասել էր՝ ամուսնացիր, կանցնի:

Այս միջադեպից հետո կրկին հնչեղություն ստացավ խորհրդարանում էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը: Այս առումով Լ.Մակունցն ասաց, որ ինքը դեռ ամռանը մշակել է հանձնաժողովի ստեղծման նախագիծ և հետամուտ է լինելու, որ այն քննարկվի ԱԺ լիագումար նիստերում: Ըստ խմբակցության ղեկավարի՝ դրան կարելի է հասնել միայն սահմանադրական փոփոխություններով, սակայն միանշանակ դա պետք է արվի:

| | |
1583 | 1
Facebook