Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստանի» նախագծին

12:10, չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ.
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստանի» նախագծին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 15-ի նիստում բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը: Դրանով առաջարկվում էր փոփոխություններ կատարել «Հարկային օրենսգրքում» և նվազեցնել ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող մեքենաների ավելացված արժեքի հարկը: Հիմնական զեկուցող Գուրգեն Բաղդասարյանն առաջարկում էր՝ անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից 3-5 տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների ներմուծման հարկման բազան 20 տոկոսից դարձնել 10 տոկոս, իսկ 5-10 տարվա մաշվածությանը՝ 5 տոկոս: Նա նշեց, որ օրինագծի նպատակն արդեն ձևավորված շուկան ձեռքից բաց չթողնելն է:

4336 | 0
Facebook