Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նախարարը տեղյա՞կ է, թե իրենց կողմից ուղարկված մարդն ինչով է զբաղված Աղբալյանի անվան դպրոցում. «Փաստ»

09:55, չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ.
Նախարարը տեղյա՞կ է, թե իրենց կողմից ուղարկված մարդն ինչով է զբաղված Աղբալյանի անվան դպրոցում. «Փաստ»

«Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի կառավարման խորհրդում, «Փաստ» թերթի տեղեկություններով, խմորումներ են առաջացել: Բանն այն է, որ ներքին լուրջ դժգոհություններ կան ԿԳՄՍՆ-ից խորհրդի անդամ նշանակված Վահրամ Սողոմոնյանի գործողություններից:

Ըստ դպրոցում պտտվող տեղեկությունների, նրա «տանիքը» ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն է, և նրանք որոշակի հեռահար նպատակներ ունեն այս դպրոցի, մասնավորաբար առաջիկայում սպասվող՝ տնօրենի մրցույթի հետ կապված:

Ի դեպ, Վահրամ Սողոմոնյանը նաև աշխատում է «Քաղաքական դիսկուրս» հանդեսում, որի ֆինանսավորումը, ըստ տեղեկությունների, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամից է:

Մեր աղբյուրները պնդում են, որ Վահրամ Սողոմոնյանը խորհրդի նիստերի ընթացքում բարձրացնում է հարցեր, որոնք խորհուրդն այդպես էլ պարզ մեծամասնությամբ չի ընդունում, ինչից «նեղսրտված»՝ նա աղմուկը տեղափոխում է «Ֆեյսբուք»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5470 | 1
Facebook