Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.

Թերթերի տեսություն

ԱԱԾ-ն և Ոստիկանությունը կարող են վեթինգի ենթարկվել. «Փաստ»

09:50, չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ.
ԱԱԾ-ն և Ոստիկանությունը կարող են վեթինգի ենթարկվել. «Փաստ»

«Տևական ժամանակ է՝ բավականին հետաքրքիր զարգացումներ են ընթանում ՀՀ ուժային կառույցների շուրջ, որոնք հիմնականում պայմանավորված են այդ համակարգերում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությամբ, որը ցանկանում են իրականացնել գործող իշխանությունները։ Պատահական չէ, որ այս թեման պատեհ առիթի դեպքում դառնում է լայն քննարկման առարկա և իշխանությանը սպասարկող քաղհասարակության կողմից սուր քննադատության ենթարկվում։

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունների տեսլականում ներկա փուլում ներդրվել է նոր օրակարգ, ըստ որի, նախատեսվում է լուրջ «վեթինգ» իրականացնել ԱԱԾ-ում և ոստիկանությունում։

Սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ իշխանությանը սպասարկող քաղհասարակության սեկտորը տարբեր առիթներով այնքան առաջ քաշեց լյուստրացիայի և թափանցիկ գործունեության թեման՝ շարունակ պնդելով այն թեզը, թե չեն վստահում այս երկու ուժային համակարգերին, որ իշխանությունները ձեռնամուխ են լինելու նման քայլերի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
2596 | 2
Facebook