Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից և այդ մասին արտահայտվել. «Իրավունք»

09:25, չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ.
Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից և այդ մասին արտահայտվել. «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է. «Հունվարի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակն էր, սակայն վար­չապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չշնորհավորեց առաջին նախագահին ծննդյան հոբելյանի կապակցությամբ, ինչն էլ իր հերթին հարուցել է տերպետրոսյանական թևի զայրույթն ու վիրա­վորանքը:

Ըստ մեր ունեցած տեղեկություննե­րի՝ առաջին նախագահն իր շրջապա­տում ասել է, որ Փաշինյանն անգամ զուգարանների խնդրին անդրադառնա­լու ժամանակ ունեցավ, բայց իրեն պաշտոնական շնորհավորանք հղելու ժամանակ չունեցավ:

Նշենք, որ այդ ամենին հաջորդեց Փաշինյանի մամուլի խոսնակի պաշտոնանկությունը, ով, ինչպես հայտնի է, տերպետրոսյանական էր»,- գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

9705 | 4
Facebook