Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օլգա Բուզովան ամուսնանում է հայի հետ

23:40, երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ.
Օլգա Բուզովան ամուսնանում է հայի հետ

Հայազգի 26-ամյա բլոգեր Դավիթ Մանուկյանը՝ DAVA-ն, Instagram-ի իր էջում ակնարկել է, որ ամուսնանում է 33-ամյա երգչուհի Օլգա Բուզովայի հետ:
     Մանուկյանը տեսանյութ է հրապարակել, որում ծաղիկներ է նվիրում իր սիրելիին, ապա՝ համբուրում նրան: Հրապարակման մեկնաբանությունում Մանուկյանը դիմել է ռեփեր ընկերոջը՝ Ramil-ին՝ գրելով. «Եղբայր, մեր հարսանիքի ժամանակ դու ես ելույթ ունենալու: Դե դու հասկացար»:

Օլգա Բուզովան ամուսնանում է հայի հետ
Օլգա Բուզովան ամուսնանում է հայի հետ

Հավելենք, որ Դավիթ Մանուկյանն ու Օլգա Բուզովան համատեղ տեսահոլովակներ են նկարահանել, դրանցից մեկն էլ Ամանորի նախաշեմին հրապարակված «Մանդարինկա»-ն է:

Օլգա Բուզովան, DAVA, «Մանդարինկա»

Հիշեցնենք, որ Բուզովան նախկինում ամուսնացած էր ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովի հետ, սակայն 4 տարվա համատեղ կյանքից հետո նրանք ամուսնալուծվեցին:

25696 | 0
Facebook