Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Հարցազրույցներ

«Վարչապետի դուստրն ասելիք ունի, նրա գրառումները խորքային են». Հովիկ Աղազարյան

00:25, չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ.
«Վարչապետի դուստրն ասելիք ունի, նրա գրառումները խորքային են». Հովիկ Աղազարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 168 TV-ի եթերում ասել է, որ խմբակցության ներսում Արթուր Վանեցյանի վերաբերյալ քննարկումներ չեն ունեցել. «Եթե տարբեր առիթներով հանդիպում ենք և ընդհանուր բնույթի զրույցներ ենք ունենում, երևի հազվադեպ անդրադառնում ենք այդ խնդրին, այդպիսի բան չկա: Վանեցյանի հետ կապված ՔՊ-ից արտահոսքը բացառված է»:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Փաշինյան ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվականը հոդված էր հրապարակել Արթուր Վանեցյանի մասին՝ գրելով, թե վերջինը եղել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների դեմ կայքերում հրապարակվող նյութերի հեղինակը:

Հարցին՝ Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության համար երբևէ վտանգ ներկայացրե՞լ է կամ այսօր ներկայացնո՞ւմ է, Աղազարյանը պատասխանել է. «Դե, եթե շարունակեր պաշտոնավարել ԱԱԾ պետի պաշտոնում և եթե հետապնդեր քաղաքական նպատակներ, ապա դա անթույլատրելի էր և ինչ-որ վտանգներ կներկայացներ: Հիմա արդեն՝ ոչ»:

Անդրադառնալով վարչապետի ընտանիքի անդամների ներգրավմանը քաղաքական գործընթացներին, մասնավորապես՝ Մարիամ Փաշինյանի գրառմանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերաբերյալ՝ Աղազարյանն ասել է. «Մարիամը, եթե չեմ սխալվում, 20 տարեկան է. 20 տարեկան երիտասարդ օրիորդ, ով նույնպես ասելիք ունի: Հետևաբար՝ այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա: Այն ձևակերպումը, որ ընտանիքը խառնվում է գործերին, այս դեպքում համապատասխան չէ: Մարիամ Փաշինյանի գրառումներն ուշադրության են արժանանում, որովհետև նա վարչապետի դուստրն է: Բայց շատ-շատ երիտասարդներ կան, որոնք նույնպես նմանատիպ գրառումներ են անում: Միգուցե ոչ միշտ՝ ճիշտ, բայց նրանք իրավունք ունեն, չէ՞»:

Հարցին՝ եթե նման ակտիվություն դրսևորեին նախկին իշխանության ընտանիքի անդամները, իր վերաբերմունքը նույնը կլինե՞ր, պատգամավորը պատասխանել է.

«Նման ակտիվություն չէին կարող դրսևորել նախկին պաշտոնյաների ընտանիքի անդամները, որովհետև նախկին պաշտոնյաները եկել են այդ դիրքին լրիվ ուրիշ մեթոդներով, ձևերով, հետևաբար՝ չի եղել գործընթաց, որ այդ գործընթացի մեջ ընտանիքի անդամներն այս կամ այն կերպ ներգրավված լինեին, կարծիք հայտնեին և որպես անհատներ ձևավորվեին: Ո՞վ կարող էր մտածել, որ վաղը չէ մյուս օրը պետք է կազմակերպվեն ընտրություններ, և այդ ընտրությունների կեղծելու արդյունքում իր հայրիկը պետք է զբաղեցնի ՀՀ նախագահի պաշտոնը, ո՞վ կարող էր նման բան մտածել: Հետևաբար, ինքը ո՞նց պետք է պատրաստ լիներ: Դրա համար հիմա փորձում են՝ որոշ դեպքերում խոսք են ասում, ելույթներ են ունենում՝ ստեղծված իրավիճակի թելադրանքին համապատասխան, և տեսնում ես, որ շատ խորքային չեն»:

Ճշտող հարցին, թե այսինքն՝ Մարիամ Փաշինյանի գրառումները խորքայի՞ն են, Աղազարյանը պատասխանել է՝ «այո»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Վարչապետի դուստրն ասելիք ունի, նրա գրառումները խորքային են». Հովիկ Աղազարյան
| | |
4688 | 0
Facebook