Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Հարցազրույցներ

«Մենք ոչ մի բան չենք քանդում, այլ միայն կառուցում ենք». Արայիկ Հարությունյանը՝ ԳԱԱ-ի լուծարման մասին

00:10, չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ.
«Մենք ոչ մի բան չենք քանդում, այլ միայն կառուցում ենք». Արայիկ Հարությունյանը՝ ԳԱԱ-ի լուծարման մասին

Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծով առաջարկվում է փոխել Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը. այն կդադարի ունենալ պետական կարգավիճակ և կդառնա գիտնականների հասարակական միավորում։ ԳԱԱ-ի 34 ինստիտուտները և անձամբ ԳԱԱ նախագահը, սակայն, համաձայն չեն սրա հետ:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Factor TV-ի եթերում նշել է, որ տարբեր հանդիպումներ ունեցել է գիտնականների, այդ թվում՝ ինստիտուտների տնօրենների հետ. «Ոչ մի ապոկալիպտիկ բաներ չեն լինելու, սահուն փոփոխություններ ենք իրականացնելու: Ուզում ենք, որ ակադեմիական ինստիտուտները շատ ավելի հզորանան, և հետազոտությունները բուհեր բերելու համար կապը բուհերի ու հետազոտական կենտրոնների հետ ավելի սերտ լինի...: Մենք ոչ մի բան չենք քանդում, այլ միայն կառուցում ենք։ Մենք ուզում ենք ունենալ լավագույն գիտությունը և լավագույն բարձրագույն կրթությունը՝ համաշխարհային մակարդակով։ Այն տեմպերով, որով կրթությունն ու գիտությունը Հայաստանում զարգացել են, մենք տեղ չենք հասնի»,- ասել է նախարարը:

Հարցին, թե ի՞նչ է լինելու Ակադեմիայի նախագահության, բաժանմունքների հետ, Հարությունյանը պատասխանել է. «Դա քննարկելիք թեմա է, թե ինչ կարգավիճակ է լինելու, ԳԱԱ-ն իր նախագահությամբ չենք փակելու։ Սա նշանակում է ֆինանսավորման կարգի փոփոխություն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Մենք ոչ մի բան չենք քանդում, այլ միայն կառուցում ենք». Արայիկ Հարությունյանը՝ ԳԱԱ-ի լուծարման մասին
| | |
4815 | 3
Facebook