Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.

Հարցազրույցներ

«Կանենք առավելագույնը, որ անհարմարությունները քիչ լինեն». Արայիկ Հարությունյան

23:05, երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ.
«Կանենք առավելագույնը, որ անհարմարությունները քիչ լինեն». Արայիկ Հարությունյան

Հունվարի 8-ին ԿԳՄՍ նախարարը հայտնել էր Երևանի Հանրապետության հրապարակի տակ գտնվող Հին քաղաքը վերականգնելու, վերաբացելու մտադրության մասին։ Այսօր այդ թեմայով Factor TV-ի եթերում Հարությունյան ասել է. «2003 թվականին, երբ հրապարակի վերակառուցում էր տեղի ունենում, անսպասելի, թե սպասելի՝ չգիտեմ, հայտնաբերեցին հին շենքերի հիմքեր և հարկեր, որոնք հողի տակ էին, և նախորդ իշխանությունները դա պարզապես կոնսերվացրեցին։ Այն ժամանակվանից իմ մտքում կար, որ, գուցե, դա հետաքրքրի ոչ միայն մեր քաղաքացիներին, այլև՝ զբոսաշրջիկներին։ Ճամփորդությունների ժամանակ մի քանի տեղ տեսել էի, և երբ անցած տարի պաշտոն զբաղեցրի նաև մշակույթի մասով, անցկացրեցի մի քանի քննարկումներ՝ զրուցեցինք այն մարդկանց հետ, որոնք այդտեղ պեղումներով են զբաղվել։ Հիմա արդեն խումբ է ձևավորված, որ ինստիտուցիոնալ առաջ գնանք։ Մենք չենք ուզում շտապել, ավելի լավ է, որ պատշաճ կերպով նախապատրաստվենք, որովհետև այդտեղ թե՛ ճարտարապետական, թե՛ հնագիտական, թե՛ պատմական խնդիր կա, բոլոր ոլորտներից մասնագետներ ենք ներգրավել և այսօր ներկայացրել ենք այդ հանձնախմբի անդամների ցանկը։ Սա գերակշիռ մասով գնահատվել է որպես դրական ձեռնարկ։ Կանենք առավելագույնը, որպեսզի անհարմարությունները քիչ լինեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Կանենք առավելագույնը, որ անհարմարությունները քիչ լինեն». Արայիկ Հարությունյան
| | |
2233 | 0
Facebook