Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եմենում կրակել են մզկիթում աղոթողների վրա. կան զոհեր

21:05, երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ.
Եմենում կրակել են մզկիթում աղոթողների վրա. կան զոհեր

5 մարդ է մահացել և 11-ը վիրավորվել է Եմենի մզկիթներից մեկում արձակված կրակոցներից: Այս մասին հայտնում է AlArabia հեռուստաընկերությունը: Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է:

Ողբերգությունը տեղի է ունեցել Աբյան նահանգի Լյուրդ շրջանում:

Ըստ աղբյուրի՝ զոհերի թվում են եկեղեցու իմամը և կրակողի հայրը: Ենթադրվում է, որ կրակողը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել:

Կրակոցներ արձակելուց հետո նա, օգտվելով առաջացած խուճապից, փախուստի է դիմել:

8673 | 0
Facebook