Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը խոստացել է դաս տալ Հաֆթարին․ #Reuters

21:55, երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ.
Էրդողանը խոստացել է դաս տալ Հաֆթարին․ #Reuters

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է դաս տալ Լիբիական ազգային բանակը գլխավորող մարշալ Խալիֆա Հաֆթարին, երբ վերջինը հրաժարվել է դադարեցնել կրակը, հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ Մոսկվայում ընթացող՝ Լիբիայի հակամարտող երկու կողմերի միջև բանակցությունները տապալվել էին։ Բանակցություններին մասնակցելու նպատակով նախօրեին Մոսկվա էին ժամանել ՄԱԿ-ի կողմից ճանաչված լիբիական կառավարության ղեկավար Ֆայեզ ալ Սարաջը և երկրի երկրորդ քաղաքի` Բենգազիում տեղակայված «Լիբիական ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարը:

9044 | 0
Facebook