Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն Չինաստանին հանել է «արժութային մանիպուլյատորների» ցանկից

15:15, երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ.
ԱՄՆ-ն Չինաստանին հանել է «արժութային մանիպուլյատորների» ցանկից

Միացյալ Նահանգները որոշում է կայացրել Չինաստանին հեռացնել «արժութային մանիպուլյատորների» ցանկից։ Այս մասին ասված է Ֆինանսների նախարարության կիսամյակային զեկույցում, գրում է ТАСС գործակալությունը:

Ցանկից հեռացնելը արվել է՝ Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային գործարքի առաջին փուլի ստորագրման ակնկալիքով:
     «Նախարարությունն անցած յոթ ամիսների ընթացքում անցկացրել է Չինաստանի դրամավարկային քաղաքականության զարգացման վերլուծություն։ Չնայած տասը երկրների դրամավարկային քաղաքականությունը պահանջում է մեծ ուշադրություն, սակայն առևտրի հիմնական գործընկերներից և ոչ մեկը չի համապատասխանում «արժութային մանիպուլյատորների» համար 1988 և 2015 թվականներին ընդունված օրենսդրական չափանիշներին»:

7375 | 1
Facebook