Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

13:55, երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ.
Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հունվարի 14-ի դատական նիստը հետաձգվեց: Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ նիստից առաջ ստացվել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը, որով նա տեղեկացրել է, որ ինքը չի մասնակցելու նիստին: Նա դա հիմնավորել է նրանով, որ դատավարության որոշ մասնակիցներ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում պաշտպանների նկատմամբ, որոնք սպառնալիք են պարունակում, իսկ դատարանը որևէ գործողություն չի ձեռնարկում դա կանխելու համար, ինչի պատճառով պաշտպանական կողմը զրկվում է պաշտպանվելու իրական ու ողջամիտ հնարավորությունից:

Մեղադրող կողմը Մ.Պողոսյանի մասնակցելուց հրաժարվելը համարեց ցուցադրական քայլ և միջնորդեց նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառել: Դատավոր Ա.Դանիբելյանն էլ նշեց, որ դրա համար հիմք չկա, սակայն Յու. Խաչատուրովի պաշտպանի կողմից 3 անընդմեջ անհարգելի բացակայության դեպքում դատարանը սանկցիա կկիրառի:

Դատավորը տեղեկացրեց նաև, որ ուսումնասիրել են նախորդ նիստում տեղի ունեցած միջադեպի տեսաձայնագրությունը և եկել այն եզրակացության, որ արտահայտությունների մեջ սպառնալիք չկա:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 13-ին:

7175 | 2
Facebook