Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի ՆԳ նախարարությունն ուսումնասիրում է Սաակաշվիլիի հայտարարությունը

19:20, երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ.
Վրաստանի ՆԳ նախարարությունն ուսումնասիրում է Սաակաշվիլիի հայտարարությունը

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է 2019 թվականի հունիսի 20-21-ի դեպքերի վերաբերյալ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի՝ «Մթավարի» ալիքի եթերում արած հայտարարությունը:

Նշված հայտարարությունը, ըստ երկրի ՆԳՆ-ի, տալիս է ենթադրելու հիմք, որ պետական իշխանության բռնության ճանապարհով տապալելու փորձ է տեղի ունեցել Սաակաշվիլիի ղեկավարությամբ, գրում է alig.ge-ն:

«Նախօրեին լրատվամիջոցներից մեկի եթերում նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին հանդես եկավ հայտարարությամբ, որի համաձայն «2019 թվականի հունիսի 20-ին Բիձինա Իվանիշվիլիին շատ քիչ էր մնացել: Մի քիչ էլ և այս ռեժիմը կտապալվեր: Այն ժամանակ, իմ կարծիքով, պահը բաց թողնվեց»,- այս հայտարարությունը բավական է ենթադրելու համար, որ 2019 թվականի հունիսի 20-ին Սաակաշվիլիի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ, տեղի է ունեցել պետական ​​իշխանությունը տապալելու ակնհայտ փորձ»,- ասվում է ՆԳՆ-ի հայտարարությունում:

| | |
2582 | 0
Facebook