Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանցի հաքերները հարձակում են գործել #Burisma-ի վրա․ #NewYorkTimes

11:35, երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ.
Ռուսաստանցի հաքերները հարձակում են գործել #Burisma-ի վրա․ #NewYorkTimes

New York Times-ը պնդում է, որ ռուսաստանցի հաքերները հարձակում են իրականացրել ուկրաինական Burisma էներգետիկ ընկերության վրա 2019-ի նոյեմբերին՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա որդու՝ Հանթերի վերաբերյալ հնարավոր վարկաբեկիչ տեղեկություններ ստանալու համար: Համապատասխան նյութը հրատարակվել է երկուշաբթի՝ հրատարակության էլեկտրոնային տարբերակում:

New York Times-ը, վկայակոչելով անվտանգության մասնագետներին, նշում է, որ 2019-ի նոյեմբերից սկսած իրականացվել են ֆիշինգային գրոհներ, որոնց նպատակը Burisma Holdings ընկերության աշխատակիցների մուտքերի և գաղտնաբառերի հափշտակումն է եղել: Area 1 ընկերության տվյալների համաձայն՝ հաքերները կապ ունեն ՌԴ գլխավոր հետախուզական վարչության հետ, ինչպես նաև հանդիսանում են Fancy Bear խմբի անդամներ, որոնք հայտնի են նաև Sofacy և APT28 անվանմամբ:

Թերթը նշում է, որ հաքերներին հաջողվել է կոտրել որոշ աշխատակիցների հաշիվներ և այդպիսով մուտք գործել ընկերության սերվեր: Միևնույն ժամանակ, անհայտ է մնում, թե ինչ տվյալներ են հետաքրքել հաքերներին և արդյոք նրանց հաջողվել է այն ստանալ: Ըստ աղբյուրների, գրոհների մասշտաբները ցույց են տալիս, որ հաքերները փորձել են տեղեկություններ ստանալ, որոնք կարող են վնաս հասցնել ԱՄՆ նախկին փոխնախագահին և նրա որդուն:

5185 | 0
Facebook