Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞նց կարելի է այսպիսի անգրագետ նախագծով ձեղնահարկ կառուցել». Տիգրան Գալստյան

10:25, երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ.
«Ո՞նց կարելի է այսպիսի անգրագետ նախագծով ձեղնահարկ կառուցել». Տիգրան Գալստյան

Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1933թ. ճարտարապետ Ն. Բաևի կողմից նախագծված Երևանի ամենաինքնատիպ շենքերից մեկի տանիքին ո՞նց կարելի է այսպիսի անգրագետ նախագծով ձեղնահարկ կառուցել: Տանիքի այս թեքությունն անհամապատասխան է շենքի ճարտարապետությանը: Մինչև ե՞րբ պիտի սիրողական մակարդակում լինի Երևանի կերպարն ստեղծող արդեն քիչ պահպանված մշակութային ժառանգության ճակատագիրը:
     Հ. Գ. Գիտամեթոդական խորհդի բոլոր անդամները բացասական են արտահայտվել նախագծի մասին, բայց նախագիծը դրական եզրակացություն է ստացել»:

| | |
4223 | 0
Facebook