Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Հարցազրույցներ

Արսեն Թորոսյանը՝ փակվող ծննդատների մասին

01:10, երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ.
Արսեն Թորոսյանը՝ փակվող ծննդատների մասին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադաձել է մի շարք համայնքներում ծննդատների փակմանը. «Փակման կարևոր հանգամանքներից մեկը բուժհաստատությունում ընդունված ծնունդների թիվն է եղել, բայց` ոչ միայն դա: Միայն թվով չէ պայմանավորված որոշումը: Այսինքն՝ մենք ունեինք կարգեր՝ ծննդօգնություն առաջին կարգ, երկրորդ և այլն, և մենք համեմատում, տեսնում էինք, թե որը որ կարգին է համապատասխանում և մոտ մեկ տարվա ընթաքում փաստացի եղել են բուժհաստատություններ, որոնք չեն համապատասխանել գոնե առաջին կարգին»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով` փակվող բուժհաստատություններում բացակայում են հատուկ մասնագետներ և անհրաժեշտ սարքավորումներ: Հարցին, թե ավելի օպտիմալ չէ՞ր լինի, որ փակվելու փոխարեն այդ հաստատությունները համալրվեին անհրաժեշտ սարքավորումներով և աշխատեին համապատասխան մասնագետները, Թոորոսյանը պատասխանել է, որ այդ հարցերով զբաղվում են մարզպետները. «Բացի այդ, ոչ միշտ է, որ դա նպատակահարմար է ընհանրապես, քանի որ առողջապահությունը, լինելով սպեցիֆիկ ոլորտ, կարիք ունի կենտրոնացման, և եթե մենք աշխարհագրորեն հասանելի ենք դրանք դարձնում (խոսքը հիվանդանոցային ծառայությունների մասին է), ապա մի քանի կիլոմետր, նույնիսկ մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորությունը հաղթահարելը ավելի հեշտ է լինում հաճախ, քան՝ որակյալ ծառայություն մատուցելը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արսեն Թորոսյանը՝ փակվող ծննդատների մասին
| | |
3707 | 2
Facebook