Պակիստանի Լահոր քաղաքի դատարանը չեղարկել է նախկին նախագահ Փերվու Մուշարաֆի մահվան դատավճիռը, որը կայացվել էր անցյալ տարվա դեկտեմբերին: Համաձան ներկա որոշման՝ հակասահմանադրական է ճանաչվել հատուկ դատարանի ստեղծումը, որն էլ մահվան դատավճիռ էր կարդացել պետական դավաճանության համար մեղադրվող Մուշարաֆի նկատմամբ:
Այսպիսով, հատուկ դատարանի դատավճիռը համարվել է չեղարկված:
Հատուկ դատարանի որոշումը քննադատության էր արժանացել Պակիստանի կառավարության կողմից՝ Իմրամ Խանի գլխավորությամբ:
Կրկնակի դատավարության անցկացումը դիտորդները գնահատում են ծայրաստիճան ցածր:
76-ամյա Մուշարիֆը մեղավոր է ճանաչվել սահմանադրության 6-րդ կետի համաձայն՝ 2007 թվականին երկրի հիմնարար օրենքի գործունեությունը դադարեցնելու և երկրում արտակարգ դրություն մտցնելու համար: