Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Հաշվե՞լ եք, թե Ձեր «հանճարեղ» որոշման պատճառով որքան մարդ կարտագաղթի ՀՀ-ից». Ավետիք Իշխանյան

21:40, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
«Հաշվե՞լ եք, թե Ձեր «հանճարեղ» որոշման պատճառով որքան մարդ կարտագաղթի ՀՀ-ից». Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե չէ՝ հաշվո՜ւմ եք, հաշվո՜ւմ եք, հաշվո՜ւմ...
     ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աննկուն է իր՝ մի քանի համայնքային ծննդատներ փակելու որոշման մեջ։ Մարալիկին գումարվեց Եղվարդը, Աչաջուրը և էլի մի քանիսը։
     Այո՛, նախարարությունը հաշվարկներ է արել, և այն ծննդատները, որոնք տարեկան 150 ծննդից պակաս են ընդունում, պետք է փակվեն։

Հաշվեցե՜ք, խնդրե՜մ, հաշվեցե՛ք նաև (Պարույր Սևակ):

Իսկ Դուք հաշվե՞լ եք, թե որքան ծախս են անելու և՛ վերոնշյալ, և՛ մերձակա համայնքների բնակիչները մինչև մոտակա համայնքի ծննդատուն հասնելը։
     Իսկ Դուք հաշվե՞լ եք, թե քանի՞ ողբերգական դեպք կարող է պատահել ժամանակին ծննդատուն չհասնելու դեպքում, մանավանդ ձմռանը։
     Իսկ Դուք հաշվե՞լ եք, որ համայնքները զրկում եք, համայնքի կողմից հարգանք վայելող մասնագետ-մտավորականներից (կմնան միայն հատ ու կենտ ուսուցիչները)։
     Իսկ Դուք հաշվե՞լ եք, թե քանի մասնագետ կդառնա գործազուրկ։
     Եվ, վերջապես, Դուք հաշվե՞լ եք, թե Ձեր «հանճարեղ» տնտեսագիտամասնագիտական որոշման պատճառով հետագա տարիներին որքան մարդ կարտագաղթի մարզերից, հաճախ՝ Հայաստանից։

Հաշվեցե՜ք հապա ու թիվն ասացեք (Պարույր Սևակ)»:

| | |
7517 | 4
Facebook