Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Ադրբեջանում անգամ մշակութային գործիչները հաշտ չեն հայի հետ». Կարեն Հովհաննիսյան

20:50, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
«Ադրբեջանում անգամ մշակութային գործիչները հաշտ չեն հայի հետ». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը: Այս փաստն օպերային մշակույթի անցուդարձը ներկայացնող հեղինակավոր պարբերականները ներկայացրել են որպես քաղաքական դրդապատճառ: Հանդիսավոր արարողության կազմակերպիչները որոշում են ընդունել, որ ադրբեջանցուն կուղարկեն այլ վայրում երգելու, իսկ արարողության հանդիսավոր բացմանը կերգի Ռուզան Մանթաշյանը:
     Այս հանգամանքը ևս մեկ անգամ վերահաստատում է այն փաստը, որ Ադրբեջանում անգամ մշակութային գործիչները հաշտ չեն կարող լինել հայի հետ և երրորդ երկրում իրականացնել իրենց մասնագիտական աշխատանքը»:

| | |
1716 | 1
Facebook