Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վարչապետի խոսքից հետո էլ պարզ չի դառնում, թե ոճրագործությունները կդառնա՞ն բանակցային թեմա». Հրանուշ Խառատյան

17:15, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
«Վարչապետի խոսքից հետո էլ պարզ չի դառնում, թե ոճրագործությունները կդառնա՞ն բանակցային թեմա». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի առթիվ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Անգամ այսօր անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները դասվում են Ադրբեջանի հերոսների շարքին, իսկ նրանց գործած ոճիրները համարվում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ պայքարի փառապանծ էջ»:
     Հետո հավելել է. «Այսօր, մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր միջազգային կառույցներին և խորհրդարանական մարմիններին, որոնք արձագանքել և փաստագրել են այս իրադարձություններին՝ դրանք դատապարտելով ու աշխարհին ի ցույց դնելով»:

Հավանաբար, ավելորդ չի լինի ավելացնել, որ «միջազգային կառույցների և խորհրդարանական մարմինների» ներկայացուցիչները Բաքու գնալիս սեղմում են զանազան մակարդակների պաշտոններ ստացած այդ «հերոսների» ձեռքը և խոնարհաբար գնում մյուս «շեհիդ հերոսների» հիշատակը հարգելու և նրանց դամբարաններին խոնարհվելու: Այսպիսի միջազգային դիվանագիտություն:

Ցավոք, վարչապետի խոսքից հետո էլ պարզ չի դառնում, թե Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ոճրագործությունները կդառնա՞ն բանակցային գործընթացի քննարկման թեմա, այսինքն` կդառնա՞ն գործնական դիվանագիտության մաս, թե՞ կմնան Հայաստանում՝ զոհերի տեղական մակարդակի, Ադրբեջանում՝ դահիճների միջազգային մակարդակի հարգանքի և հիշատակի տուրք»:

| | |
2073 | 0
Facebook