Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ստեղծել է ոսկի՝ պլաստիկի հատկություններով

21:00, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
Ստեղծել է ոսկի՝ պլաստիկի հատկություններով

Ցյուրիխի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի մասնագետները (ETH Zurich) ստեղծել են պլաստմասսա հիշեցնող 18 կարատանոց ոսկի, որի խտությունը 10 անգամ ցածր է սովորական ոսկու խտությունից: Այս գյուտը նոր հնարավորություններ է բացում ժամացույցի արդյունաբերության ոլորտում՝ էապես նվազեցնելով քրոնոմետրերի ծանրությունը: Ինչպես նշել է ETH Zurich դպրոցի մամուլի ծառայությունը, «ոչ ոք չի ցանկանում ծանր ժամացույց կրել իր դաստակին, քանի որ ժամանակի ընթացքում այն սկսում է անհարմարություն պատճառել»: Սովորական 18 կարատանոց ոսկին բաղկացած է երեք քառորդ ոսկուց և մեկ քառորդ պղնձից, ունի խտություն 15 գ մեկ խորանարդ սանտիմետրի համար, իսկ նոր մետաղն ունի 1.7 գ խտություն՝ մեկ խորանարդ սանտիմետրի համար, ընդ որում՝ այն մնում է 18 կարատանոց ոսկի: Այս արդյունքին հասնելու համար գիտնականները «մատրիցայի ձևավորման համար օգտագործել են սպիտակուցային մանրաթելեր և պոլիմերային լատեքս՝ մատրիցայում ոսկու նանոկրիստալների սկավառակները»: Փորձագետների հետազոտության արդյունքների մասին հոդված է հրապարակել Advanced Functional Materials ամսագիրը:

Ստեղծել է ոսկի՝ պլաստիկի հատկություններով
10078 | 0
Facebook