Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մասնավոր մանկապարտեզներում լուրջ կարգավորումների խնդիր ունենք». Արայիկ Հարությունյան

15:55, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
«Մասնավոր մանկապարտեզներում լուրջ կարգավորումների խնդիր ունենք». Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններին՝ մատնանշելով մասնավոր մանկապարտեզներում կարգավորումների հարցը. «Մասնավոր մանկապարտեզներում լուրջ կարգավորումների խնդիր ունենք: Հաճախ մենք չենք հասկանում ինչ տիպի կրթական ծառայություն են մատուցում այդ հաստատությունները և այս օրենքը թույլ է տալու մեզ դա իրականացնել»,- ասաց նախարարը՝ նշելով հաջորդ խնդիրը. «Դա որակի ապահովումն է. մենք այսօր չունենք մեխանիզմ, որով կրթական ծառայությունների որակը չափենք»:

Պատասխանելով մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու հարցին, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ դա վատ պրակտիկա է. «Դա ես ուսումնասիրել եմ, երբ Երևանի ավագանու անդամ էի: Մեկ-երկու մանկապարտեզի դեպքում եղան խնդիրներ և ես գիտեմ, որ կարգավորումներն, ըստ էության, դա թույլ չեն տալիս, որովհետև երեխան չպետք է անընդհատ լինի կամեռաների հսկողության տակ. դա առնվազն հոգեբանական խնդիրներ է առաջացնում»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ այսօր գործող մանկապարտեզների մեծ մասը 3-6 տարեկանների համար են նախատեսված, կան նաև 2-6 տարեկանների համար, որոնց թիվը մեծ չէ. «Առաջնահերթություններից մեկն էլ այն է, որ դրանց թիվը գնալով մեծացնենք»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

| | |
1454 | 0
Facebook