Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քիմ Քարդաշյանի քրոջ գրառումն աղմուկ է բարձրացրել թուրք օգտատերերի շրջանում

15:30, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
Քիմ Քարդաշյանի քրոջ գրառումն աղմուկ է բարձրացրել թուրք օգտատերերի շրջանում

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քորթնի Քարդաշյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է հայկական ավանդական քաղցրավենիքներից փախլավայի լուսանկարը և կատարել հետևյալ գրառումը. «Տնական հայկական փախլավա»։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, գրառումն առաջացրել է թուրք օգտատերերի զայրոյյթը։ Նրանք տարբեր մեկնաբանություններ են գրել լուսանկարի տակ։

«Փախլավան մեր կարմիր գիծն է. չափդ մի անցիր», «փախլավան մերն է, մերն է մնալու», «փախլավան թուրքերինն է, չափդ ճանաչիր» և այլն։

Քարդաշյան քույրերը, ինչպես հայտնի է, հաճախ են հարուցում թուրք օգտատերերի զայրույթը համացանցում։ Հատկապես ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը ցուցաբերած աջակցությունից հետո Քարդաշյան քույրերը թիրախավորվում են թուրքերի կողմից:

Քիմ Քարդաշյանի քրոջ գրառումն աղմուկ է բարձրացրել թուրք օգտատերերի շրջանում
Քիմ Քարդաշյանի քրոջ գրառումն աղմուկ է բարձրացրել թուրք օգտատերերի շրջանում
| | |
5190 | 1
Facebook