Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ուղղակի մի քիչ իրար հակասում են». Սյուզաննա Սիմոնյան

15:05, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
«Ուղղակի մի քիչ իրար հակասում են». Սյուզաննա Սիմոնյան

Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բնակչությունը հասցնել 5 միլիոնի մինչև 2050 թվականը, ասում է Փաշինյանը:
     Մարալիկի, Աչաջուրի, Եղվարդի, Մասիսի, Վարդենիսի, Թալինի ծննդատները փակում ենք, ասում է Արսեն Թորոսյանը:
     Գենոֆոնդը պահպանելու, դեմոգրաֆիական խնդիրները լուծելու ռազմավարություն և մարտավարություն ունենք, աշխարհը չունի: Բա որքան էլ համահունչ են աշխատում կառավարության անդամները: Հիացմունքի արժանի: Ուղղակի մի քիչ իրար հակասում են»:

| | |
2342 | 1
Facebook