Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«2020թ․ մեքենաների ներկրման նման քանակ այլևս չի լինի». Դավիթ Անանյան

13:35, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
«2020թ․ մեքենաների ներկրման նման քանակ այլևս չի լինի». Դավիթ Անանյան

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ 2018-ի համեմատ՝ 2019-ին ՀՀ է ներմուծվել 64 հազարով ավելի ավտոմեքենա:

«Բոլոր մեքենաները հասցրել ենք մաքսազերծել: Ժամանակավոր հայտարարագիր ներկայացնողներից օգտվողների քանակը 4700 է»,- ասաց նա՝ անդրադառնալով ավտոներկրողներին մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը նախնական հայտարարագիր ներկայացնելու ժամկետ տալու հնարավորությանը:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ 2020թ․ արդեն նման քանակի ներհոսք չի լինի, որովհետև բիզնես տրամաբանության համատեքստում դա խելամիտ քայլ չի դիտարկվի:

Հիշեցնենք՝ վերջին օրերին MAMUL.am-ը պարբերաբար ահազանգեր է ստանում ավտոներկրողներից:

| | |
4148 | 0
Facebook