Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#SaudiAramco-ի IPO-ի արժեքն ավելացել է՝ հասնելով 29․4 միլիարդ դոլարի․ #Bloomberg

14:05, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
#SaudiAramco-ի IPO-ի արժեքն ավելացել է՝ հասնելով 29․4 միլիարդ դոլարի․ #Bloomberg

Աշխարհի խոշորագույն նավթագազային Saudi Aramco ընկերությունը հայտարարել է, որ ընկերության արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) մասով իրականացվելու է լրացուցիչ 450 միլիոն բաժնետոմս վաճառելու տարբերակը: Սա հնարավոր է դարձել ներդրողների կողմից բաժնետոմսերի մեծ պահանջարկի շնորհիվ, հայտնում է Bloomberg-ը: Լրացուցիչ բաժնետոմսերը տեղադրվել են 32 ռիալով (8.53 դոլար): Արդյունքում ընկերությունն ավելացրել է իր IPO արժեքը՝ հասցնելով այն մինչև 29.4 միլիարդ դոլարի։ Ընկերության ընդհանուր IPO-ն ավելացել է 3․8 միլիարդ դոլարով:
     Նախնական հրապարակային առաջարկի ժամանակ ներդրողները վաճառել են Saudi Aramco-ի 1,5% բաժնեմաս՝ 25․6 միլիարդ դոլար արժեքով, ինչը գերազանցել է չինական Alibaba ընկերության ռեկորդը, որը 2014-ին գրանցել էր 25 միլիարդ դոլար: Saudi Aramco ընկերությունը գնահատվել է 1․7 տրիլիոն դոլար, ինչը գերազանցել է Microsoft կամ Apple ընկերությունների արժեքը: Բաժնետոմսերը ձեռք են բերվել Սաուդյան Արաբիայի ամենահարուստ ընտանիքների, ինչպես նաև Քուվեյթի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողից:

7356 | 0
Facebook