Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցերը. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել․ #DeutscheWelle

12:10, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցերը. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել․ #DeutscheWelle

Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցերը, մասնակիցների թիվը հասնում է 3 հազարի, գրում է Deutsche Welle-ն։ Իրանական լրատվամիջոցներում ցույցերը գրեթե չեն լուսաբանվում: Համաձայն սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերի՝ բախումներ են տեղի ունեցել ուսանողների և ոստիկանների միջև. վերջիններն արցունքաբեր գազ են կիրառել: Ցուցարարները պահանջում են երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժարականը և հակակառավարական կարգախոսներ են հնչեցնում:

Հիշեցնենք՝ բողոքի ցույցերը սկսվել էին շաբաթ երեկոյան: Հավաքվածները պահանջում էին քրեական պատասխանատվության ենթարկել ուկրաինական ինքնաթիռի կործանման մեղավորներին:

Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցերը. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել․ #DeutscheWelle
Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցերը. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել․ #DeutscheWelle
9478 | 0
Facebook