Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հալեպում ահաբեկիչների հրետակոծության հետևանքով կան զոհեր․ #AlIkhbariya

11:40, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
Հալեպում ահաբեկիչների հրետակոծության հետևանքով կան զոհեր․ #AlIkhbariya

Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել Սիրիայի Հալեպ քաղաքի մի քանի շրջաններում ահաբեկչական խմբավորումների իրականացրած հրետակոծության հետևանքով, հայտնում է սիրիական պետական Al-Ikhbariya հեռուստաընկերությունը:
     Հայտնի է, որ ահաբեկիչները հարձակումներ են իրականացրել Հալեպի Շաբրան և Շարիա ալ-Նիլ շրջանների տարածքներում: Սիրիայի զինված ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջին ժամանակներում հրետակոծություններն իրականացվում են ամեն օր: Ահաբեկիչներն Իդլիբից մի քանի հրթիռ են արձակել, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի ոչ միայն ականանետերը, այլև բազմակի հրթիռային համակարգերը կարող են հրթիռակոծել Զահրան, նշել է աղբյուրը: Ահաբեկչական խմբավորումները ներկա պահին շարունակում են ռմբակոծել Սիրիայի խոշորագույն քաղաքի` Հալեպի ծայրամասում գտնվող Զահրա գյուղը:

Հալեպում ահաբեկիչների հրետակոծության հետևանքով կան զոհեր․ #AlIkhbariya
10534 | 0
Facebook