Ճապոնական ավտոմոբիլային կոնցեռն Nissan Motor Co-ն որոշում է կայացրել արագացնել ֆրանսիական ավտոարտադրող Renault-ի հետ դաշինքից դուրս գալու գաղտնի ծրագրի մշակումը՝ Renault-Nissan-Mitsubishi կոնցեռնի նախկին ղեկավար Կարլոս Գոնի հետ կապված սկանդալից հետո: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով արդյունաբերության ոլորտի անանուն աղբյուրներին:
Ըստ թերթի, Nissan-ը նախատեսում է Renault-ի հետ ավարտել համագործակցությունը, ինչպես նաև կադրային փոփոխություններ իրականացնել:
Ըստ աղբյուրների՝ Կառլոս Գոնի փախուստն այդ որոշման համար առանցքային պատճառ չէր, սակայն նպաստեց դաշինքի ներկայացուցիչների միջև արդեն իսկ առկա լարվածության աճին: Ըստ Financial Times-ի՝ դաշինքի ներսում հարաբերությունների ամբողջական դադարեցումը կստիպի անդամներին որոնել նոր գործընկերներ՝ արդյունավետ մրցակցության համար արդեն գործող ընկերությունների, մասնավորապես Fiat Chrysler Automobile (FCA)-Peugeot S.A. (Groupe PSA) և Volkswagen-ի ու Ford-ի հետ համատեղ արտադրություն հիմնելու համար։