Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցում Բաքվում ջարդերի զոհ դարձած հայերի հիշատակին

10:10, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցում Բաքվում ջարդերի զոհ դարձած հայերի հիշատակին

Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։
     1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան և բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: Հայերի նկատմամբ 6 օր դրսևորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց: Տեղի ունեցած ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորում էին դրանք:

6426 | 0
Facebook