Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մարիամ Փաշինյանը նոր գրառում է կատարել

22:30, կիրակի, 12 հունվարի, 2020 թ.
Մարիամ Փաշինյանը նոր գրառում է կատարել

ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուր ջան, երբ ասում եք, թե տղամարդկային արժանապատվությունը ձեզ թույլ չի տալիս խոսել, զարմանում եմ:

Վերջին երեք-չորս ամիսներին սպառնում եք, որ պիտի խոսեք, առանց հիշելու տղամարդկային արժանապատվության, սրբություն հանդիսացող ընտանիք հասկացության մասին: Դե խոսեք: Խոսեք և բացատրեք, եթե ընտանիքը սրբություն է, ինչո՞ւ եք ստեր տարածում այն ընտանիքի մասին, ում ընդգծված խոնարհություն եք ի ցույց դրել՝ առանց կարիքի: Մենք ձեր ընտանիքը որպես վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի ընտանիք չենք ընկալել, այլ՝ որպես ընկեր: Դուք չեք խոսում, որովհետև ասելիք չունեք։ Ձեր ամեն խոսքը խոսվելու է ձեր դեմ: Բարևեք Նոնային, Արտյոմին և Դավիթին»:

| | |
20704 | 3
Facebook