Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք որևէ բուժհիմնարկ չենք փակում». Արսեն Թորոսյան

21:35, կիրակի, 12 հունվարի, 2020 թ.
«Մենք որևէ բուժհիմնարկ չենք փակում». Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Առողջապահության ոլորտում իրականացվող ծննդօգնության պետական քաղաքականությանը: Իրականացվող բարեփոխումներն, ըստ նախարարի, բխում են միայն բնակչության շահերից:

«Մենք ամենաշատ մեղադրանքները ստանում ենք մանկական և մայրական մահացությունների դեպքերի հետ կապված։ Ուզում եմ տեղեկացնել, որ, ամենայն հավանականությամբ, մանկական մահացության տեսանկյունից մենք շարունակական բարելավում ունենք, բայց նույնը չեմ կարող ասել մայրական մահացության դեպքերի վերաբերյալ։ Յուրաքանչյուր դժբախտ ելքից հետո մենք ստանում ենք պահանջ՝ կարգավորել մայրական մահացության դեպքերը: Մեր գործողությունները հենց դրանով էլ պայմանավորված են, որ ծննդաբերությունը լինի այնպիսի բուժհաստատությունում, որ եթե մոր մոտ, կամ երեխայի մոտ լինի չնախատեսված առողջական հրատապ խնդիր, հնարավոր լինի շատ արագ կարգավորել դա և փրկել, ոչ թե ստիպված լինեն նորից ավելի բարձր մակարդակի ծննդատուն տեղափոխել։ Իրականացվող այս գործողությունները որևէ ֆինանսական օգուտ չեն տալու երկրին, ֆինանսավորման հետ կապ չունեն: Կապ ունեն մանկական և մայրական մահացությունների կանխարգելման և դեպքերի նվազեցման հետ»,- նշել է Արսեն Թորոսյանը:

6291 | 2
Facebook