Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախարարների խորհրդի նիստին քննադատել է Իրանի պահվածքը՝ կապված ուկրաինական ինքնաթիռի կործանման հետ: «Ամենասկզբից նրանք իմացել են, որ իրենք են խոցել ինքնաթիռը: Նրանք իմացել են, որ դա տեղի է ունեցել չկանխամտածված, սակայն խաբել են կանխամտածված: Քաղաքակիրթ երկրները նման կերպ չպետք է իրենց պահեն»,- ասել է Նեթանյահուն: Նա նշել է, որ նույն կերպ Իրանը ստում է, թե միջուկային գաղտնի ծրագիր չունի: