Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Կառավարության կողմից այն գործի դնելը կնպաստի Հայաստանի զարգացմանը». Գևորգ Դավթյան

08:55, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
«Կառավարության կողմից այն գործի դնելը կնպաստի Հայաստանի զարգացմանը». Գևորգ Դավթյան

Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սպորտային, մշակութային, զվարճանքի և այլ նմանատիպ շատ օբյեկտներ, կամ, օրինակ, կրկեսը, ինչպես նաև պետական կառավարման մի շարք հաստատություններ, ինչու չէ նաև՝ դատական որոշ ատյաններ, ռազմավարական նշանակություն ունեցող որոշ օբյեկտներ և այլ հաստատություններ կարելի է ապակենտրոնացնել Երևանից դեպի մարզեր, Հայաստանի այլ քաղաքներ կամ այլ տարածաշրջաններ, որով պայմանավորված ոչ միայն կզարգանան Հայաստանի տարածաշրջանները բոլոր առումներով, այլև մայրաքաղաքը կթոթափվի ավելորդ ծանրաբեռնվածությունից, և բազմաթիվ խնդիրներ իրենց պարզ լուծումը կստանան, ինչպես, օրինակ, երթևեկությունը, շինարարությունը և ընդհանրապես բոլոր բնագավառներում առկա մեխանիկական դժվարությունները։ Ամբողջությամբ համակարծիք եմ նշված մոտեցումը կիսողների հետ առ այն, որ ՀՀ կառավարության կողմից այն գործի դնելը կնպաստի Հայաստանի առավել արագ զարգացմանը»։

| | |
2227 | 0
Facebook