Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանցիները հրաժարվել են քայլել ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշների վրայով

17:00, կիրակի, 12 հունվարի, 2020 թ.
Իրանցիները հրաժարվել են քայլել ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշների վրայով

Իրանում բողոքի հակակառավարական ցույցերը, որոնք սկիզբ էին առել խոցված ուկրաինական ինքնաթիռի պատճառով, շարունակվում են: Ցուցարարները պահանջում են այաթոլլահ Ալի Խամենեի հրաժարականը: «Ռեժիմը մեզ քարոզում է, թե մեր թշնամին ԱՄՆ-ն է, սակայն իրականում մեր թշնամին հենց այստեղ է»,- վանկարկում են ցուցարարները, որոնց մեծ մասն ուսանողներ են:

Հատկանշական է, որ երկրի հոգևոր իշխանությունները մայթերին նկարել են տվել երկրի գլխավոր թշնամիները համարվող ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները, որ ցուցարարները դրանց վրայով քայլելիս ոտնատակ տան: Սակայն ցուցարարները հրաժարվում են քայլել այդ դրոշների վրայով:

Իրանցիները հրաժարվել են քայլել ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշների վրայով
12820 | 0
Facebook